Փրկարարները Ֆլորիդայում շարունակում են ողջ մնացածների որոնողական աշխատանքները
«Իան» փոթորկի հետևանքով Ֆլորիդայում դեռ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Մայամիում դեռ տեղակայված է «Florida Task Force 2»-ը՝ օգնելու տեղական իշխանություններին գտնել մարդկանց, որոնք մնացել են կղզում ծովամրրիկի ժամանակ:
Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ մահացածների ոչ մի պաշտոնական թիվ դեռևս հաստատված չէ: Տնտեսական կորուստները նույնպես դեռ հաշվարկվում են:
Պաշտոնյաները հիմնել են բազային ճամբար՝ շարժական ցնցուղներով և առաջին անհրաժեշտության պարագաներով, զուգահեռ փրկարարները հերթափոխով աշխատում են ավելի շատ փրկվածների գտնել:
Ֆորտ Մեյերս լողափը, որը հայտնի է իր սպիտակ ավազով և կապույտ ջրերով, որոնք տարիներ շարունակ հրապուրում էին հանգստացողներին, այժմ ամայի վայր է՝ լի ավերված շենքերով:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը մեկնել են Ֆլորիդա: Բայդենը կհանդիպի փոքր բիզնեսի սեփականատերերի և տեղի բնակիչների հետ, որոնք տուժել են «Իան» փոթորիկից:
Ֆլորիդայում հոսանքազրկվել է ավելի քան 4 միլիոն բաժանորդ, ավելի քան 1,1 միլիոնը՝ Հյուսիսային Կարոլինայում և Հարավային Կարոլինայում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա