Համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատիստներից յուրաքանչյուրը կստանա 5 մլն դրամ
Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի 5 անդամները, գլխավոր մարզիչն ու թիմի ղեկավարը դրամական պարգևներ կստանան:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 6-ին կայացած նիստում հավանության է արժանացրել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին պարգևատրելու որոշման նախագիծը: Ըստ այդմ՝ հավաքականի 5 մարզիկներից յուրաքանչյուրը կստանա 5 մլն դրամ, հավաքականի գլխավոր մարզիչն ու թիմի ղեկավարը՝ 3-ական մլն դրամ:
Այսպիսով, բացի ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի 1282-Ն որոշմամբ հաստատված տարեվերջյան պարգևատրության գումարից՝ շախմատի օլիմպիադայի չեմպիոնները կստանան լրացուցիչ պարգևատրում:
Հիշեցնենք՝ տղամարդկանց հավաքականի կազմում Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն էին հռչակվել գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Հրանտ Մելքումյանը:
Հարակից հրապարակումներ`
- Շատ ցավալի է, որ Լևոնի նման մարզիկն այլևս Հայաստանը չի ներկայացնում․ Գաբրիել Սարգսյան
- Հայաստանի հավաքականի ելույթը երկար կհիշվի, քանի որ շատերի համար էր սենսացիոն. Գաբրիել Սարգսյան
- Շախմատի օլիմպիադայի փոխչեմպիոններն արդեն Հայաստանում են
- Մի փոքր ուղղում՝ շախմատի մեր հավաքականը կիսեց առաջին-երկրորդ տեղերը, դա էական հանգամանք է. Սերժ Սարգսյան
- Գաբրիել Սարգսյանը՝ Ադրբեջանի թիմին հաղթելու և հաջողության գաղտնիքի մասին
- Գաբրիել Սարգսյանը հաղթեց Մամեդյարովին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան