Զախարովան՝ Կիևի արձագանքի մասին
«Քաղաքացիական ենթակառուցվածքի փլուզման վերաբերյալ Կիևի ռեժիմի արձագանքը վկաում է դրա ահաբեկչական էուէյան մասին»,-Թելագրամի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ուկրաինացի պաշտոնյաների կողմից Ղրիմի կամրջի փլուզման վերաբերյալ հայտարարություններին։
Նշենք, որ կամուրջի փլուզման մասին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը գրել էր. «Ղրիմ, կամուրջը, սկիզբը։ Բոլոր ապօրինիները պետք է ոչնչացվեն, բոլոր գողացվածները պետք է վերադարձվեն Ուկրաինային, Ռուսաստանի կողմից օկուպացված ամեն ինչ պետք է վերադարձվի»։
Ուկրաինայի Անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, մեկնաբանելով պայթյունը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, երբ Մերիլին Մոնրոն երգի միջոցով շնորհավորում է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու ծննդյան տարեդարձը. «Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ»։
Հարակից հրապարակումներ`
- Ղրիմի կամրջով երթևեկությունը վերականգնվել է
- Գտել են Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի տիրոջը
- “Happy birthday, Mr President”. Ինչպես են Ուկրիանայում արձագանքում Ղրիմի կամրջի փլուզմանը
- Գնահատել են Ղրիմի կամրջի վնասի չափը
- Հայտնի է Ղրիմի կամրջի վրա բռնկված հրդեհի պատճառը
- Ղրիմի կամրջի վրա այրվում է վառելիքով բեռնված գնացքը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան