«Հրապարակ». Կա՛մ խաղաղության պայմանագիրն ի չիք է դառնում, կա՛մ Ադրբեջանը փորձելու է միջանցքը ստանալ ուժի միջոցով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պրահայի հանդիպման արդյունքներն անակնկալի են բերել իշխանականներին։ Բանն այն է, որ Պրահա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը նրանց վստահեցրել է, որ Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների օրակարգից հանվել է «միջանցք» բառը, և դա ԱԽՔ Արմեն Գրիգորյանի ձեռքբերումն է, նա էլ խնդրել է չգործածել այդ բառն առհասարակ։
Սակայն Պրահայից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Ալիևը դեմ է ճանապարհների ապաշրջափակմանը, քանի որ այլ՝ միջանցքային ռեժիմով է ճանապարհ ուզում։ Սա նշանակում է, որ կա՛մ խաղաղության պայմանագիրն ի չիք է դառնում, կա՛մ Ադրբեջանը փորձելու է միջանցքը ստանալ ուժի միջոցով՝ պատերազմով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան