Ղազինյան. Խնդիրը պետք է լուծվի վերքաղաքական ու վերկուսակցական հարթության մեջ
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը, որ հայտարարել էր քաղաքական գործունեության ավարտի մասին, գրում է.
«Լինել քաղաքականության մեջ նշանակում է լինել կամ իշխանություն, կամ ընդդիմություն:
Իշխանության մեջ լինել այսօր, հասկանալի պատճառներով, բացառվում է:
Ուրեմն պետք է լինես ընդդիմություն:
Իսկ ի՞նչ անես, եթե ընդդիմությունը խրված է «նախկին-ներկա» անբովանդակ ու ապագայի հետ ոչ մի կապ չունեցող քաղաքական օրակարգի մեջ և չի կարողանում ձևավորել ապագայի մրցունակ առաջարկ:
Փորձել փոխել ընդդիմության քաղաքական վարքաբանությունը և օրակարգը տեղափոխել ապագայի՝ անելիքի կոնկրետ ու առարկայական առաջարկների մշակման հարթություն:
Իսկ ի՞նչ անել, եթե չի հաջողվում դա անել
Դուրս գալ այդ ընդդիմության շարքերից և փորձել ձևավորել նոր քաղաքական ընդդիմություն՝ ապագայի մրցունակ առաջարկ մշակելու և ժողովրդի հետ բովանդակային երկխոսության մեջ մտնելու համար: Նպատակդ՝ իշխանության «ապագա կա ապագա» սնանկացած օրակարգին այլընտրանքային նոր, ավելի առողջ ու մրցունակ օրակարգ առաջարկելն է:
Իսկ ի՞նչ անել, եթե իշխանությունն ու ընդդիմությունը, որոնք տիրապետում են հանրային կարծիքի և օրակարգի ձևավորման վրա ազդելու հիմնական ռեսուրսներին, պատրաստ չեն այդ փոփոխությանը և համառորեն պահում են «նախկին-ներկա», կամ «дурак-сам дурак» հանրային դիսկուրսը, իսկ հանրությունն այդ ընթացքում նշանակում իր սրտի մեղավորներին:
Լքել այդ քաղաքական իրականությունը և փորձել ձևավորել այլ՝ ապագային միտված իրականություն, որտեղ կենտրոնը երեխաներն են, նրանց ապագան, նրանց ավտանգությունն ու բարեկեցությունը:
Իսկ հնարավոր է՞ այս քաղաքական իրականության մեջ լուծել այդ խնդիրը. իմ խորին համոզմամբ ՈՉ, հնարավոր չէ, քանի որ քաղաքական համակարգից հանրային մեծ ակնկալիքներ ուղղակի չկան:
Խնդիրը, իմ խորին համոզմամբ, պետք է լուծվի վերքաղաքական ու վերկուսակցական հարթության մեջ՝ հասարակության ու հանրույթների համար հեղինակություն ու վստահության բարձր վարկանիշ ունեցող անհատականությունների համախմբման միջոցով, որոնց նպատակը ՊԵՏՈՒԹՅԱՆ ու պետականության ամրությունն ու անվտանգությունն է, և ոչ երբեք կուսակցական, կլանային կամ խմբային շահերը:
Կհաջողվի՞ դա անել, ցույց կտա ժամանակը, պետք է՞ դա անել՝ ՄԻԱՆՇԱՆԱԿ»։
Հարակից հրապարակումներ`
- Ղազինյան. Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու մասին
- Իշխանության համար կռիվն այսօր արդիական չէ. Արթուր Ղազինյան
- Հասել ենք կրիտիկական կետին ու այլևս հապաղելու տեղ ու իրավունք չունենք. Ղազինյան
- Ղազինյան. Եթե թշնամին տեսնի, որ պատրաստ ես կամավոր հանձնել հայրենիքիդ մի մասը, ապա մնացածը կվերցնի ուժով
- Վճռական ճակատամարտը դեռ առջևում է․ Արթուր Ղազինյան
- Արթուր Ղազինյան. Օվերտոնի պատուհանները պետք է փակել
- Արթուր Ղազինյան. Ի՞նչ կփոխի իշխանափոխությունը Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան