Սիլվեստր Ստալոնեն և Ջենիֆեր Ֆլավինը չեղյալ են հայտարարել իրենց ամուսնալուծությունը
Դերասան Սիլվեստր Ստալոնեն և մոդել Ջենիֆեր Ֆլավինը պաշտոնապես չեղարկել են ամուսնալուծությունը։ Այս մասին հայտնում է Page Six-ը՝ հղում անելով աղբյուրին։
«Սիլվեստր Ստալոնեն և Ջենիֆեր Ֆլավինը ամուսնալուծության դիմումը հետ են վերցրել։ Նրանք միասին են և երջանիկ»,- գրում է պարբերականը։
Այս տարվա օգոստոսին լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ջենիֆեր Ֆլավինը 25 տարվա պաշտոնական ամուսնությունից հետո ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ դերասանին մեղադրելով ընտանեկան բյուջեն վատնելու մեջ։ Լրագրողները ենթադրել են, որ զույգը բաժանվել է նոր շան պատճառով։ Սիլվեստրը ցանկացել է ձեռք բերել ռոտվեյլեր՝ իր ընտանիքը պաշտպանելու համար, սակայն Ստալոնեն հերքել է այս լուրերը։
Նա նշել է, որ իրենք գնում են «տարբեր ուղղություններով», ինչպես նաև ընդգծել է, որ չի ծախսել իրենց համատեղ խնայողությունները։
Սեպտեմբերին Սիլվեստր Ստալոնեն սոցցանցերում լուսանկար էր հրապարակել Ջենիֆեր Ֆլավինի հետ՝ վերամիավորման մասին խոսակցություններ առաջացնելով։