Ֆորշի 55-ամյակին նվիրված երեկո կկազմակերպվի
Հոկտեմբերի 10-ին կանցկացվի «Երևանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոն, որը նվիրված է հայ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշի 55-ամյակին։
Կազմակերպիչների փոխանցմամբ, մ իջոցառմանը հանդես կգան և հոբելյարին իրենց կատարումներով կշնորհավորեն Thea Orchestra-ն, Գոռ Սուջյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Արթուր Իսպիրյանը, Շուշան Պետրոսյանը, Վահագն Հայրապետյանը, Արսեն Սաֆարյանը, Արամ MP3-ը, Սամսոն Մելիքյանը, Զարուհի Բաբայանը, Սրբուկը, Աղվան Պապոյանը, Արփին, Արտակ Ներսիսյանը, Լուկաս Մադոյանը, Հայկ Պետրոսյանը, Լևոն Մալխասյանը, Ռադիկ Գաբրիելյանը և Խամաճիկների պետական թատրոնի արտիստները։ Սպասվում է մտերմիկ ու ջերմ երեկո, որի ընթացքում Ֆորշի ընկերները իրենց սերը կփոխանցեն սիրված արտիստին երգի ու երաժշտության լեզվով։
Երեկոյին կներկայացվի Ֆորշի 55-ամյակին նվիրված տեսաֆիլմ, ինչպես նաև բազում այլ անակնկալներ։ Ֆորշը և «Ռե Մինոր» խումբը ևս հանդես կգան կատարումներով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին