Հայտարարվել է հրթիռամոդելային խմբակների ընդունելություն
Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիան (ՀՀՄԱ) հայտարարում է 2022-23 թ․ ուս․ տարվա հրթիռամոդելային խմբակների ընդունելություն:
Ասոցիացիայից մանրամասնում են, որ դիմել կարող են դպրոցի 7-րդ և ավելի բարձր դասարաններում սովորող աշակերտները: Դասընթացը կտևի 9 ամիս: Դասընթացն անվճար է:
Պարապմունքները կանցկացվեն ՀՀՄԱ առկա խմբակներում հավանաբար ամեն շաբաթ օր՝ օրվա երկրորդ կեսին: Ավելի ստույգ ամեն խմբակի պարապմունքների օրն ու ժամը կորոշվի խմբակում առաջին պարապմունքի ընթացքում։
Դասընթացը ներառում է և՛ տեսական, և՛ պրակտիկ դասեր՝ նվիրված ռեակտիվ շարժմանը, հրթիռային տեխնիկային, հրթիռային մոդելներին և նրանց պատրաստմանն ու փորձարկմանը:
Գործնական դասերի համար պահանջվող պայմանների պատճառով յուրաքանչյուր խմբակում կլինի ընդամենը 15-16 տեղ: Էապես ավելի շատ դիմողների դեպքում հարկ կլինի հարցազրույց անցկացնելու միջոցով ընտրել լավագույններին:
Ցանկացողները կարող են դիմել միչև ս/թ հոկտեմբերի 12-ը նեռառյալ՝ լրացնելով հետևյալ հայտադիմումը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին