Կիրառական նանո հետազոտությունների ոլորտում Իրանն աշխարհում 4-րդն է
Կիրառական նանո հետազոտությունների ոլորտում Իրանն աշխարհի լավագույն տասնյակում է: Պատճառներից մեկը տեխնոլոգիաների և վաճառվող արտադրանքի բազմազանությունն է։ Այս մասին հայտնել է Իրանի նանոտեխնոլոգիայի զարգացման շտաբի քարտուղարը, փոխանցում է ParsToday-ը։
Իարնի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Սաիդ Սարքարն անդրադառնալով տարածաշրջանում և աշխարհում նանոտեխնոլոգիայի ոլորտում գիտության արտադրության առումով Իրանի գիտական վարկանիշին, ասել է. «Տարածաշրջանում մենք զբաղեցնում ենք առաջին տեղը, իսկ աշխարհում 4-րդն ենք Չինաստանից, ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո: Նանո գիտության զարգացման ոլորտում մենք առաջ ենք անցել այնպիսի երկրներից, ինչպես՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, եվրոպական մի շարք երկրներ»:
Նա հավելել է, որ իրանցի հետազոտողները 18 արդյունաբերական ոլորտներում արտադրել են գնի ու որակի առումով մրցունակ մոտ 1200 անուն նանո արտադրանք:
Սայիդ Սարքարը նաև ասել է. «Վերջին մի քանի տարիներին մենք 100% աճ ենք գրանցել նանո արտադրանքի վաճառքի ոլորտում»: