ԱՄՀ-ն 1,3 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 1,3 միլիարդ դոլարի հատկացմանը արագ ֆինանսավորման գործիքի (Rapid Financing Instrument) շրջանակներում։ Այս մասին ուրբաթ՝ հոկտեմբերի 7-ին, հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը, փոխանցում է «Իզվեստիա.ռու»-ն։
Փաստաթղթի համաձայն՝ միջոցները կուղղվեն «երկրի վճարային հաշվեկշռի ֆինանսավորման հետ կապված բոլոր կարիքների բավարարմանը», որն առաջին հերթին վերաբերում է պարենային ոլորտին։
Հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ այս տարի երկրի ՀՆԱ-ն կնվազի 35%-ով, սակայն ուկրաինական կարիքները մեծ կլինեն։ Նշվում է, որ այս գումարը կարող է նաև խթանիչ դեր խաղալ Ուկրաինայի վարկատուների և դոնորների կողմից հետագա ֆինանսավորման համար։
Սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի Ազգային բանկը որոշել է ԱՄՀ-ից շտապ օգնություն խնդրել 1,3 մլրդ դոլարի չափով: Բանկը հավելել է, որ խնդրանքը բավարարելու դեպքում Ուկրաինան կարող է գումարը ստանալ հոկտեմբերին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան