Անվտանգության նկատառումներից ելնելով «Եվրատեսիլ 2023»-ը կանցկացվի Լիվերպուլում
«Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթը կկայանա Լիվերպուլում։ Այս մասին նշված է միջոցառման պաշտոնական կայքում։
Մրցույթը տեղի կունենա մայիսին։ Մասնավորապես, առաջին կիսաեզրափակիչը կկայանա 2023 թվականի մայիսի 9-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին։
Նշվում է, որ Եվրատեսիլը Մեծ Բրիտանիայում կանցկացվի արդեն 9-րդ անգամ։
Հիշեցնենք, որ Ուկրաինան «Եվրատեսիլ 2023» անցկացնելու իրավունք էր ստացել այս տարվա մայիսին՝ Թուրինում կայացած մրցույթից հետո, որի ընթացքում հաղթող էր ճանաչվել «Kalush Orchestra» ուկրաինական խումբն իր «Stefania» երգով։ Սակայն անվտանգության նկատառումներից ելնելով, մրցույթի անցկացման վայրը տեղափոխվել է։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ին Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել
- «Մանկական Եվրատեսիլի» այս տարվա խորհրդանիշն ու կարգախոսը
- Եվրատեսիլ 2023-ը կանցկացվի Մեծ Բրիտանիայում
- Ջոնսոնը կարծում է, որ «Եվրատեսիլ-2023»-ը պետք է անցկացվի Ուկրաինայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան