ԱՄՆ-ը ողջունում է տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հարցում առաջընթացը. պետքարտուղարություն
Միացյալ Նահանգները ոգևորված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից։ 1lurer-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:
«ԱՄՆ-ը ողջունում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ խթանելու համապարփակ խաղաղ գործընթացը։ ԱՄՆ հատկապես ողջունում է տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հարցում առաջընթացը: Այդ առաքելությունը կողմերի միջև վստահության ստեղծման ներուժ ունի և շարունակում է խթանել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- նշել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում:
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:
Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս փորձագետ. ԵՄ առաքելությունը կարող է փրկարար փայտիկ դառնալ Հայաստանի վարչապետի համար
- Ալիևն ինչը որ հայտարարել է՝ Հայաստանի կողմից մերժում չի եղել. Ստեփան Դանիելյան
- Ալիև. Վստահ եմ, որ այդ նպատակին նույնպես հասնելու ենք
- Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանը կրկին դրական չարձագանքեց
- Մակրոն. Հանուն Կովկասում երկարատև խաղաղության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան