Ռուսաստանից հեռացած ընկերություններն ընդհանուր առմամբ կորցրել են 200-240 մլրդ դոլար
Օտարերկրյա ընկերությունները, որոնք սահմանափակել են գործունեությունը ՌԴ-ում կամ հայտարարել են ռուսական շուկայից հեռանալու մասին, 2022 թվականի փետրվարի վերջից արդեն կորցրել են 200-240 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա.ռու»-ն՝ ներկայացնելով Ռազմավարական մշակումների կենտրոնի (CSR) զեկույցը։
Վերլուծաբանները նշել են, որ 70 միլիարդից մինչև 90 միլիարդ դոլար բաժին է ընկնում այն բիզնեսին, որը որոշել է հեռանալ Ռուսաստանից:
«ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի բիզնեսները գրանցում են արժեքային առումով ամենամեծ կորուստները, սակայն ՀՆԱ-ի առումով նման կորուստներն ամենամեծ ազդեցությունն ունեն Ֆինլանդիայի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի և Դանիայի տնտեսությունների վրա»,- ընդգծում են վերլուծաբանները։
Ըստ զեկույցի՝ 129 խոշոր արտասահմանյան ընկերություններ հայտարարել են ռուսական շուկայից հեռանալու մասին։
Նշվում է նաև, որ սեպտեմբերի 9-ի դրությամբ արտասահմանյան խոշորագույն ընկերությունների 7%-ը հայտարարել է ներքին շուկայից ամբողջությամբ հեռանալու մասին՝ առանց իրենց բիզնեսը վաճառելու, 34%-ը սահմանափակել է գործունեությունը ռուսական շուկայում, 15 տոկոսը որոշել է լքել ՌԴ-ն տեղական ստորաբաժանման փոխանցումով, իսկ ընկերությունների 44%-ն աշխատում է հաստիքային ռեժիմով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան