«Կասպերսկի» ընկերությունը Բյուրականի աստղադիտարանում անցկացրել է «Տիեզերքի մակարդակի անվտանգություն» սեմինարը
Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը Հայաստանում շարունակում է պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններին կիբեռանվտանգության ոլորտի փորձի ու գիտելիքների փոխանցման ծրագրերը։
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ ընկերությունը հոկտեմբերի 8-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում անցկացրել է «Տիեզերքի մակարդակի անվտանգություն» սեմինարը, որին մասնակցել են ՀՀ ուժային կառույցների և կրիտիկական ենթակառուցվածքները կառավարող առաջատար ընկերությունների մասնագետները։
Միջոցառումը բացել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ, ArVO) ղեկավար, Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (IVOA) գործադիր կոմիտեի անդամ Արեգ Միքայելյանը ներկայացրել է «Աստղագիտությունը և մեծ տվյալները․ աստղավիճակագրությունից մինչև վիրտուալ աստղադիտարաններ», իսկ «Կասպերսկի» ընկերության նախավաճառքային ճարտարագետ Դմիտրի Մոկրեևը՝ «Տիեզերքի մակարդակի անվտանգություն» թեման։
«Մեր ընկերությունը ցանկացած մեծության և ոլորտի կազմակերպությունների համար ապահովում է լավագույն կիբեռանվտանգությունը։ Այս սեմինարի ընթացքում ՀՀ ուժային կառույցների և կրիտիկական ենթակառուցվածքները կառավարող ընկերությունների մասնագետներին ներկայացվեցին «Կասպերսկի» ընկերության նորագույն համալիր լուծումները, որոնց կիրառումը մեծապես կնպաստի այդ կազմակերպությունների, հետևաբար, երկրի կիբեռանվտանգության մակարդակի բարձրացմանը»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
«Տիեզերքի մակարդակի անվտանգություն» սեմինարի մասնակիցները հարց ու պատասխանի միջոցով ստացել են համապարփակ գիտելիքներ կազմակերպությունների ՏՏ ենթակառուցվածքի անվտանգության ամենակարևոր ասպեկտների վերաբերյալ, ինտերակտիվ քննարկել և պարզաբանել են կիբեռանվտանգության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին