Գնահատել են Ղրիմի կամրջի վնասի չափը
Ապահովագրողների համառուսական միությունը գնահատել է հրդեհի հետևանքով Ղրիմի կամուրջին պատճառված վնասի չափը։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, նախնական տվյալներով այն կազմում է 200-500 մլն ռուբլի։
Տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ վնասների հաշվվման ու կամուրջի վերականգման աշխատանքների ժամանակի հաշվարկ կսկսեն, երբ տեղում ավարտվեն օպերատիվ շտաբի աշխատանքները։
Հիշեցնենք, որ այսօր Ղրիմի կամուրջի վրա այրվել է վառելիքով բեռնված գնացքը։ Ըստ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի, հրդեհին նախորդել է բեռնատարի պայթյունը։ Հրդեհի հետևանքով փլուզվել է կամրջի մի մասը։ Ղրիմի իշխանությունները հայտնել են, որ տուժածներ չկան։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով՝ պարզելու հրդեհի պատճառներն ու վերացնելու հետևանքները։ Հանձնաժողովում ընդգրկված են նաև Կրասնոդարի ու Ղրիմի ղեկավարները, ուժային կառույցների ներկայացուցիչներ։
Ղրիմի կամուրջն ամենաերկարն է Ռուսաստանում, դրա երկարությունը 19 կիլոմետր է։ Ավտոմոբիլային մասը շահագործման է հանձնվել 2018 թվականի մայիսին։ Իսկ 2019 թվականի դեկտեմբերին նրա երկաթուղային մասով շարժվեցին առաջին գնացքները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան