Հայտնի է Ղրիմի կամրջի վրա բռնկված հրդեհի պատճառը
Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։
«Այսօր ժամը 06։07-ին Ղրիմի կամրջի ավտոմոբիլային հատվածում Թամանի թերակղզու կողմից պայթեցվել է բեռնատար, որի հետևանքով Ղրիմի թերակղզու ուղղությամբ շարժվող երկաթուղային գնացքի վառելիքի յոթ շարժակազմեր բռնկվել են»,-մանրամասնել է կոմիտեն։
Ըստ աղբյուրի, մասամբ փլուզվել են կամրջի երթևեկելի երկու հատվածներ։ Ղրիմի իշխանությունները հայտնել են, որ տուժածներ չկան։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով՝ պարզելու հրդեհի պատճառներն ու վերացնելու հետևանքները։ Հանձնաժողովում ընդգրկված են նաև Կրասնոդարի ու Ղրիմի ղեկավարները, ուժային կառույցների ներկայացուցիչներ։
Ղրիմի կամուրջն ամենաերկարն է Ռուսաստանում, դրա երկարությունը 19 կիլոմետր է։ Ավտոմոբիլային մասը շահագործման է հանձնվել 2018 թվականի մայիսին։ Իսկ 2019 թվականի դեկտեմբերին նրա երկաթուղային մասով շարժվեցին առաջին գնացքները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում