ՔԿ. Վերադարձած գերիները խոշտանգման են ենթարկվել
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն վերադարձրած 17 զինծառայողների հետ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում իրականացվել և ներկայումս էլ իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ։
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից ու մանրամասնում, որ կատարվել են հարցաքննություններ, փորձաքննություն նշանակելու համար ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական և այլ փորձաքննություններ, զինծառայողները ներկայացվել են ՀՀ ԱՆ «Դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ՝ փորձաքննվելու համար:
Վերադարձված ռազմագերիների մասնակցությամբ դեռևս ընթացքում են գտնվում հարցաքննությունները։
«Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ հրապարակված և զինծառայողների` ծանր վիրավորում ստացած չլինելու, խոշտանգված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,-ասված է ՔԿ պարզաբանման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Տեսանյութն ակնհայտորեն ցույց է տալիս հայ ռազմագերիների մահապատժի ենթարկվելու փաստը․ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ
- Հայ գերիներին Ադրբեջանի զինվորական հոսպիտալում առանց ցավազրկելու բժշկական միջամտություններ են կատարել. Քրիստիննե Գրիգորյան
- Հայաստան վերադարձած 17 ռազմագերիները գտնվում են ՊՆ հոսպիտալում
- Ադրբեջանը 17 ռազմագերի է վերադարձրել
- Նիկոլ Փաշինյան. Զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի