Էդգար Ղազարյան. Նիկոլ Փաշինյանի և նրա հանցախմբի անդամների գործունեությունն ապօրինի է
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«ՀՀ Անկախության հռչակագրի 12-րդ կետի հստակ պահանջ է, որ այն հիմք պետք է հանդիսանա պետական մարմինների գործունեության համար։
Եթե պետական մարմինների գործունեությունը չի համապատասխանում Անկախության հռչակագրի դրույթներին, ապա պետք է ոչ թե չեղարկել Հռչակագիրը, այլ հեռացնել պետական մարմինները զբաղեցնող պաշտոնյաներին։
Նիկոլ Փաշինյանի և նրա հանցախմբի անդամների գործունեությունն ապօրինի է։ Նրանք խաբեությամբ տիրացել են մեր ժողովրդի սահմանադրական և օրինական իշխանությանը և այն չարամտորեն ծառայեցնում են հայ ժողովրդի թշնամիների շահերին»։