Էդուարդ Աղաջանյան. Արցախցիների անվտանգության երաշխավորը ռուսական խաղաղապահ առաքելությունն է
«Ցավոք, 44-օրյա պատերազմի արդյունքում և հետևանքով Հայաստանի Հանրապետությունն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը»,-Factor.am-ին տված հարցազրույցում ասել է ՔՊ-ական, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Էդուարդ Աղաջանյանը։
«Դուք տեղյակ եք, որ նոյեմբերի 9-ի պայմանագրի, եռակողմ հայտարարության թերևս կարևորագույն կետը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության ծավալումն է այն տարածքում, որտեղ շարունակում են ապրել արցախցի մեր հայրենակիցները, և, թերևս, կարծում ենք, որ այս հարցում մենք պետք է ապավինենք միջազգային հանրության գործիքակազմին, և անենք առավելագույնը, որ միջազգային հանրությանը հասցնենք այն օրհասական, գոյութենական խնդիրները, որոնց մեր հայրենակիցներն առնչվում են Արցախում»- ասել է Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ դիրքորոշումը արցախցիների բոլոր իրավունքների տեսանկյունից որևէ կերպ չի փոխվել։ Ցավալիորեն փոխվել են օբյեկտիվ իրողությունները և իրականությունը։
«Հայաստանը որևէ ռազմական ներկայացվածություն, ներգրավվածություն չունի Արցախում։ Արցախցիների անվտանգության երաշխավորումը վերապահված է ռուսական խաղաղապահ առաքելությանը»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան