
Արտակ Բեգլարյան. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի
Ալիևը սխալվում է, եթե կարծում է, որ Արցախի բնիկ հայ ժողովուրդը այլ բնակավայր ունի, քան Արցախի Հանրապետությունը, Տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Չնայած բոլոր դժվարություններին, մարտահրավերներին ու սպառնալիքներին՝ մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ հայրենիքում ազատ, անկախ և ապահով ապրելու համար։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի, անընդունելի է ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքը՝ տարածքային ամբողջականության արհեստական գերակայությունն ապահովելու համար»,- գրել է Արտակ Բեգլարյանը: