«Ժողովուրդ». ՊՆ-ն ընդդեմ ՔՊ-ական պատգամավորի. Ալեքսանյանի հայտարարությունը չկատարվեց
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 15-ին, երբ մայրաքաղաք Երևանում քաղաքացիներն իրենց ցասումն էին արտահայտում՝ հավաքվելով Երևանի հանրապետության հրապարակում և Բաղրամյան պողոտայում, ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց. «Մի քանի ժամից զինկոմիսարիատները կգնան միտինգավոր տղամարդկանց հետևից և նրանց կտանեն առաջնագիծ»։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ՊՆ՝ պարզելու համար, թե այս հայտարարությունից հետո ինչ է արվել և քանիսին են ծանուցագրեր ուղարկվել: Ի պատասխան պաշտպանական գերատեսչությունից հայտնել են. «Քաղաքացիներին ծանուցագրեր կարող են ուղարկվել երկրում ռազմական դրություն և զորահավաք հայտարարելու, ինչպես նաև վարժական հավաքներ անցկացնելու դեպքում՝ վարժական հավաքներ անցկացնելու մասինն ՀՀ կառավարության առանձին որոշումներով»:
Այսինքն՝ իշխանական պատգամավորի սպառնալիքները ՀՀ քաղաքացիներին, չեն ընկալվել: Ինչու էր փորձում վախեցնել ՀՀ քաղաքացիներին: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով մեկնաբանությունների համար զրուցել է նաև Վահագն Ալեքսանյանի հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան