Իրանից դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 180 տոկոսով
Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարը հայտարարել է դեպի Ռուսաստան արտահանման 180 տոկոս աճի մասին։
ParsToday-ը գրում է, որ, ըստ Սեյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինի, Իրանի արտահանումը Ռուսաստան 2022 թվականի մարտի 21-ից օգոստոսի 21-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 180 տոկոսով։
Ֆաթեմի Ամինը հավելել է, որ 2022 թվականի մարտի 21-ից օգոստոսի 21-ն ընկած ժամանակահատվածում, Իրանի ընդհանուր արտահանումը դեպի տարբեր երկրներ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24 տոկոսով։
Իրանի 13-րդ կառավարությունը 2021 թվականի օգոստոսի 3-ից, իր պաշտոնավարման պահից ի վեր՝ հայտարարելով արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռության հաստատման մասին, հարևանների և տարածաշրջանի երկրների հետ համագործակցության ընդլայնումը իր արտաքին ծրագրերի առաջնահերթությունն է համարել:
Ռեգիոնալիզմը, դեպի արևելք հակվելու քաղաքականությունը, մասնակցությունը տարածաշրջանային և արտատարածաշրջանային կազմակերպություններին և ինստիտուտներին, ինչպիսիք են՝ Շանհայի համաձայնագիրը և ԷԿՕ-ի տնտեսական համագործակցության կազմակերպությունը, Իրանի արտաքին քաղաքականության հավասարակշռման օրինակներ են, որին հետևում է 13-րդ կառավարությունը, գրում է ParsToday-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան