Ղրիմի կամրջով երթևեկությունը վերականգնվել է
Ղրմիմի կամրջի չփլուզված հատվածում թույլատրվել է մարդատար մեքենաների ու ավտոբուսների երթևեկությունը։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը։
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը հայտնել է, որ բոլոր տրանսպորտային միջոցները զննության են ենթարկվելու։
Բեռնատարները շարժվում են Կերչի լաստանավային անցում: Երթևեկությունը կազմակերպվում է կամրջի մեկ գոտիով՝ հետընթաց ռեժիմով։
Մոտ 150 բեռնատար սպասում է Կերչ հասնելու իր հերթին։
Հիշեցնենք, որ այսօր Ղրիմի կամուրջի վրա այրվել է վառելիքով բեռնված գնացքը։ Ըստ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի, հրդեհին նախորդել է բեռնատարի պայթյունը։ Հրդեհի հետևանքով փլուզվել է կամրջի մի մասը։ Կա երեք զոհ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով՝ պարզելու հրդեհի պատճառներն ու վերացնելու հետևանքները։ Հանձնաժողովում ընդգրկված են նաև Կրասնոդարի ու Ղրիմի ղեկավարները, ուժային կառույցների ներկայացուցիչներ։
Ղրիմի կամուրջն ամենաերկարն է Ռուսաստանում, դրա երկարությունը 19 կիլոմետր է։ Ավտոմոբիլային մասը շահագործման է հանձնվել 2018 թվականի մայիսին։ Իսկ 2019 թվականի դեկտեմբերին նրա երկաթուղային մասով շարժվեցին առաջին գնացքները։
Հարակից հրապարակումներ`
- Գտել են Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի տիրոջը
- “Happy birthday, Mr President”. Ինչպես են Ուկրիանայում արձագանքում Ղրիմի կամրջի փլուզմանը
- Գնահատել են Ղրիմի կամրջի վնասի չափը
- Հայտնի է Ղրիմի կամրջի վրա բռնկված հրդեհի պատճառը
- Ղրիմի կամրջի վրա այրվում է վառելիքով բեռնված գնացքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան