“Happy birthday, Mr President”. Ինչպես են Ուկրիանայում արձագանքում Ղրիմի կամրջի փլուզմանը
«Ղրիմ, կամուրջը, սկիզբը։ Բոլոր ապօրինիները պետք է ոչնչացվեն, բոլոր գողացվածները պետք է վերադարձվեն Ուկրաինային, Ռուսաստանի կողմից օկուպացված ամեն ինչ պետք է վերադարձվի»։ Այսպես է արձագանքել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը։
Crimea, the bridge, the beginning. Everything illegal must be destroyed, everything stolen must be returned to Ukraine, everything occupied by Russia must be expelled. pic.twitter.com/yUiSwOLlDP
— Михайло Подоляк (@Podolyak_M) October 8, 2022
Ուկրաինայի Անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, մեկնաբանելով պայթյունը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, երբ Մերիլին Մոնրոն երգի միջոցով շնորհավորում է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու ծննդյան տարեդարձը. «Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ»։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ նշեց իր ծննդյան 70-րդ տարեդարձը։
Հիշեցնենք, որ այսօր Ղրիմի կամուրջի վրա այրվել է վառելիքով բեռնված գնացքը։ Ըստ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի, հրդեհին նախորդել է բեռնատարի պայթյունը։ Հրդեհի հետևանքով փլուզվել է կամրջի մի մասը։ Ղրիմի իշխանությունները հայտնել են, որ տուժածներ չկան։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով՝ պարզելու հրդեհի պատճառներն ու վերացնելու հետևանքները։ Հանձնաժողովում ընդգրկված են նաև Կրասնոդարի ու Ղրիմի ղեկավարները, ուժային կառույցների ներկայացուցիչներ։
Ղրիմի կամուրջն ամենաերկարն է Ռուսաստանում, դրա երկարությունը 19 կիլոմետր է։ Ավտոմոբիլային մասը շահագործման է հանձնվել 2018 թվականի մայիսին։ Իսկ 2019 թվականի դեկտեմբերին նրա երկաթուղային մասով շարժվեցին առաջին գնացքները։
Հարակից հրապարակումներ`
- Գնահատել են Ղրիմի կամրջի վնասի չափը
- Հայտնի է Ղրիմի կամրջի վրա բռնկված հրդեհի պատճառը
- Ղրիմի կամրջի վրա այրվում է վառելիքով բեռնված գնացքը