Սախալինում արջը սպանել է կին խոհարարին
Սախալինում արջը սպանել է 60-ամյա խոհարարուհուն։ Գազանը նրան քարշ է տվել անտառ ու սպանել, գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով տարածաշրջանային անտառտնտեսության և որսորդական գործակալությանը։
Հոկտեմբերի 8-ին, ժամը 14:00-ի սահմաններում, խոշոր արջը թափառել է Տիմովսկի թաղամասում։ Գիշատիչը հարձակվել է այնտեղ որպես խոհարար աշխատող կնոջ վրա և տարել անտառ։
Ականատեսները ահազանգել են ոստիկանություն և անտառային պաշտոնյաներին։ Արջը հայտնաբերվել է, նրան գնդակահարել են։ Կենդանին եղել է 2 մետր հասակով, 5-6 տարեկան։
Դին հայտնաբերելուց հետո փորձագետները պարզել են, որ տուժածը մահացել է ստացած վնասվածքներից։ Միջադեպը հետաքննում են իրավապահները։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա