Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը ՀՀ-ում տեսնում է կառավարող ուժի, որի պայմաններում կարելի է իրագործել «ադրբեջանական երազանքը»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանն առաջնագծում այնքան ժամանակ է լարվածությունը պահելու մինչև իր առաջադրած օրակարգը չսպառվի։
Նույնիսկ ՀՀ իշխանության հավաստիացումը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ, Ադրբեջանին չի կանգնեցնելու։
Ադրբեջանը ՀՀ-ում տեսնում է կառավարող ուժի, որի պայմաններում կարելի է իրագործել «ադրբեջանական երազանքը», իսկ դա միայն Արցախը, «միջանցքը» կամ, այսպես կոչված, «անկլավները» չեն։
Ադրբեջանի սպառնալիքների չեզոքացման կամ մեղմացման աղբյուրը երկրի ներսում է, որովհետև առանց այս իշխանության հեռացման որևէ լուրջ խնդիր չի լուծվի։
Իսկ կլուծվի՞ արդյոք սրանց հեռացման պարագայում։
Այդ պարագայում Հայաստանը նվազագույնը շանս կստանա, ինչը չկա սրանց պարագայում, դեռ չեմ խոսում այն մասին, որ երկրի ներսում՝ արտաքին և ներքին դիմակայության օջախները չեն մարվել ու նորմալ իշխանության պայմաններում ադրբեջանցիների մռութները ջարդելու հնարավորություն ինքս տեսնում եմ։
Հնարավոր է, որ դա նրանից է, որ ես մեր զինված ուժերի չօգտագործված պոտենցյալը տեսնում եմ, իսկ այսօր շարքերում կամ պահեստազորում գտնվող շատ զինվորականների ուժերի վրա վստահ եմ։
Պետությունն ընդամենը պետք է տեր կանգնի իր զինծառայողին, բանակին, նրան ապահովի կռվելու և հաղթելու ռեսուրսով, այդ դեպքում սահմանին ու, առհասարակ, երկրում կռիվ տվող, պինդ տղերքի խնդիր չենք ունենա»։
Հարակից հրապարակումներ`
- Հասել ենք մի կետի, երբ Արցախի ԱԺ-ն դիմում է ՀՀ իշխանություններին ՄԱԿ-ին նամակ գրելով․ Թևան Պողոսյան
- Ալիևն ինչը որ հայտարարել է՝ Հայաստանի կողմից մերժում չի եղել. Ստեփան Դանիելյան
- Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում է
- Ալիև. Վստահ եմ, որ այդ նպատակին նույնպես հասնելու ենք
- Մակրոն. Հանուն Կովկասում երկարատև խաղաղության
- Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով. հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը