165 մլն դոլարի փոխհատուցում՝ նախկին գինեկոլոգի կողմից սեռական ոտնձգության ենթարկված 147 կանանց
Նյու Յորքի երկու հիվանդանոցներ համատեղ որոշում են կայացրել ավելի քան 165 միլիոն դոլար փոխհատուցում վճարել 147 կանանց, որոնք տուժել են գինեկոլոգ Ռոբերտ Հադդենի սեռական ոտնձգություններից:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Կոլումբիայի համալսարանին կից Իրվինգի բժշկական կենտրոնի (CUIMC) տվյալների համաձայն՝ Հադդենի գործողություններից տուժել է առնվազն 226 կին: 2012-ին գինեկոլոգին հեռացրել են աշխատանքից, իսկ 2016-ին նա կանգնել է դատարանի առաջ, ընդունել մեղքը և զրկվել բժշկի արտոնագրից ։ 2021 թվականի դեկտեմբերին տուժած կանանցից 79-ը ստացել են 71,5 միլիոն դոլարի փոխհատուցում։
Նշվում է նաև, որ այժմ նախկին բժիշկը պետք է կանգնի դատարանի առաջ 1993-ից մինչև 2012 թվականը կանանց նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեղադրանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան