Գյուղատնտեսը բացատրել է, թե ինչու պետք է այգու ծառերը սպիտակեցնել
Ծառերի բները սպիտակեցնում են վնասատուներից և հիվանդություններից, ջերմաստիճանի կտրուկ տատանումներից պաշտպանելու համար: Այս մասին «Գազետա.ռու»-ին ասել է գյուղատնտես Ալեքսեյ Վոլոդիխինը՝ ներկայացնելով, թե ինչու է անհրաժեշտ ծառերի բնի սպիտակեցումը։
«Պարտադիր է կոճղերը սպիտակեցնելը. այն պաշտպանում է ցրտահարությունից, որոնք հաճախ տեղի են ունենում փետրվարի վերջին և մարտի սկզբին։ Այս ժամանակ ցերեկը արևը բավականին ուժեղ է, գիշերը սաստիկ սառնամանիքներ են լինում, իսկ ջերմաստիճանի տատանումից ծառի կեղևը սկսում է ճաքել։ Մինչդեռ սպիտակեցումը թույլ չի տալիս, որ կոճղերը տաքանան», - բացատրել է Ալեքսեյ Վոլոդիխինը:
Ըստ նրա՝ խորհուրդ է տրվում ծառերը սպիտակեցնել հոկտեմբերի վերջին։ «Ավելի լավ է ծառերը սպիտակեցնել հատուկ պարտեզի ներկով. այն պարունակում է հատուկ հավելումներ, որոնք ծառերը պաշտպանում են հիվանդություններից»,- ընդգծել է գյուղատնտեսը։
Նա նաև նշել է, որ այգեպաններին խորհուրդ չի տալիս ձմռանը ծածկել ծառերի բները։ «Ծառերը պետք չէ որևէ բանով փաթաթել, քանի որ վնասատուները ձմռանը կմնան կեղևի մեջ, իսկ գարնանը կսկսեն փչացնել բույսերը»,- նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա