Արցախցի. Վերջին շունչն է սա, մեր ցասումն ենք արտահայտում ի լուր աշխարհի
«Ուզում ենք հասկանալ վերջին զարագացումներից հետո Պրահայում հանդիպումներից հետո ի՞նչ ճակատագիր է ունենալու Արցախը, ո՞նց է որոշվելու մեր՝ արցախցիներիս ապագան»,-Yerevan.Today-ի հետ զրույցում Ստեփանակերտում տեղի ունեցող բողոքի ակցիայի մասին ասաց ակցիայի մասնակից քաղաքացիներից Վահե Հարությունյանը։
Հիշեցնենք, որ երեկ Ստեփանակերտի հրապարակում քաղաքացիները ինքնաբուխ հանրահավաք են անցկացրել։
«Մենք հասկանում ենք, որ տարածքային ամբողջականությունը ճանաչելը առանց Արցախի հիշատակման նշանակում է Արցախը Ադրբեջանի կազմում թողնել։
Դա կնշանակի Արցախի կործանում։ Այժմ Արցախը կանգնած է ամենամեծ վտանգի առջև։ Հայաստանի իշխանությունները Արցախի ժողովրդին տանում են ոչնչացման և՛ ֆիզիկապես, և՛ վտարանդի դարձնելով»,-ասել է Արցախի բնակիչը։
Նրա խոսքով, Արցախում համախմբում է անհրաժեշտ՝ մի կողմ թողնելով առկա քաղաքական և կենցաղային տարաձայնությունները.
«Թեկուզ փողոց դուրս գալով մեր իրավունքները պահանջենք պաշտապնել և՛ միջազգային հանրությանը և Հայաստանի իշխանություններին։ Սա միակ ուղին է Արցախը փրկելու»։
Անդրադառնալով՝ Ադրբեջանի նախագահի կողմից վերջին հայտարարություններին, թե արցախցիննների հարցը Ադրբեջանը չի պատրաստվում երրորդ երկրի հետ քննարկել, Վահեն նշում է․
«Ալիևը շատ բաներ է ասել նաև նախկինում, սակայն եթե նախկինում ՀՀ իշխանությունները հակադարձում էին, ապա հիմա չեն կարողանում հակադարձել, և Ալիևի հայտարարությունները շատ վտանգավոր են դառնում։ Մենք ունենք ՀՀ անձնագիր և համարվում ենք ՀՀ քաղաքացի, Հայաստանի իշխանությունները փաստացի պարտավոր են մեր անվտանգությանը երաշխավորել լինել։ Դա իրենց պարտավորությունն է, բայց հիմա փաստացի հրաժարվում են 100-150 հազար ՀՀ անձնագիր ունեցող իրենց քաղաքացիներից։ Սա հերթական դավաճանությունն է Արցախի բնակչության հանդեպ»։
Հանրահավաքի մեկ այլ մասնակից՝ Մարատ Ստեփանյանը Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է.
«Վերջին շունչն է սա, մեր ցասումն ենք արտահայտում ի լուր աշխարհի, որ մենք դեմ ենք, որ արցախցիները դեմ են, որ մտնում են Ադրբեջանի կազմի մեջ։ Պրահայի հանդիպման ժամանակ Շառլ Միշելի և Մակրոնի մակարդակով էդ ամենը հաստատվել է և իրենք էլ իրենց էջերում հաստատել են դա, այսինքն համաձայնություն է ձեռք բերվել, Հայաստանի ոչ բարով ղեկավարի կողմից, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ըստ որի՝ Արցախը մտում է Ադրբեջանի կազմի մեջ։ Ադրբեջանական կողմը չի ճանաչել Հայաստանի ամբողջականությունը, այսինքն ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք և մնալու են այնտեղ»։
Արցախցու խոսքով՝ իրենք Արայիկ Հարությունյանից պահանջում են բացատրություն․ «Գոնե հիմա երկրի ղեկավարը պետք է համարձակություն ունենա դուրս գա ժողովրդի դիմաց ասի այո ժողովուրդ ջան, ինչ որ ստորագրվել է դա այդպես է, կամ այդպես չէ։ Էս պահին միակ տարբերակն այն է, որ հաշվի առնելով, որ ՀՀ իշխանությունները պաշտոնապես ձեռքերը լվացել և հեռու է մնացել Արցախից, էդ փաստի առթիվ Արայիկ Հարությունյանը պետք է հայտարարություն տարածի և ասի, որմենք հիմա մենակ ենք մնացել, թե հաջորդ քայլը, որը պետք է լինի չգիտեմ։ Երևի պետք է մի խոհեմ քայլ անի, պաշտոնապես դիմի ՌԴ-ին՝ հստակեցում մտցնելու համար»- ասաց արցախցին։
Արցախցին վստահ է՝ ադրբեջանցիները ցեղասպանություն չեն իրագործում ի շնորհիվ ռուս խաղաղապահների է։
«Էնպիսի վիճակի մեջ է արցախահայությունը հայտնվել, որ ժամանակն էլ է մեր դեմ գործում այս պահին, ժամանակ չկա, շատ կարճ ժամանակում պետք է արցախահայությունը ճիշտ որոշում ընդունի, կամ պետք է մտնենք Ադրբեջանի կազմի մեջ, որն արդեն իրատեսական է, կամ՝ դիմում ենք ՌԴ-ին, որ իր վրա վերցնի հովանավորչությունը»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան