Ղրիմի կամրջին պայթած բեռնատարը եղել է նաև Հայաստանում
Ղրիմի կամուրջին տեղի ունեցած պայթյունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որակել է ահաբեկչություն՝ կազմակերպված Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից։
«Սա ահաբեկչություն է։ Հեղինակները, պատվիրատուները, իրականացնողները Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։ Կասկած չկա։ Սա ահաբեկչություն է՝ ուղղված ծայրահեղ կարևոր նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքի ավերմանը»,-«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է նա։
ՌԴ ՔԿ ղեկավարը հայտարարել է, որ քրեական գործը հարուցված է ահաբեկչության հատկանիշներով։ Նա նաև երկրի ղեկավարին հայտնել է՝ բացահայտել են պայթյունի նախապատրաստմամբ զբաղվածների ինքնությունը։
«Արդեն պարզ է այն բեռնատարի երթուղին, որը պայթել է. Բուլղարիա-Վրաստան-Հայաստան-Հյուսիսային Օսեթիա-Կրասնոդար։ Բացահայտվել են բեռնափոխադրողները»,-ասել է ՔԿ ղեկավարը։
Նշենք, որ Հայաստանի պետական մարմինները որևէ կերպ դեռ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ղրիմի կամրջով երթևեկությունը վերականգնվել է
- Գտել են Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի տիրոջը
- Գնահատել են Ղրիմի կամրջի վնասի չափը
- Հայտնի է Ղրիմի կամրջի վրա բռնկված հրդեհի պատճառը
- Ղրիմի կամրջի վրա այրվում է վառելիքով բեռնված գնացքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան