Կամք, ձգտում և ոգեշնչում. արշավի հերոսն Ակբա բանկի հաճախորդն է
Ակբա բանկը նոր արշավի շրջանակում ներկայացնում է երեք հերոս, ովքեր հաղթահարում են դժվարություն, ունեն կամք, ձգտում և ոգեշնչում։Այս մասին տեղեկացնում են ընկերությունից։
«Արշավի գաղափարը ծնվել է թիմային քննարկումներից հետո։ Հիմքում բանկի առաքելությունն է՝ ոգեշնչել և խթանել գործընկերներին։ Արշավի շրջանակում բանկն իր գործընկերներին և հաճախորդներին տրամադրում է մինչև 10 միլիոն ՀՀ դրամ սպառողական վարկեր՝ առանց գրավի և առանց երաշխավորի։
Ակբա բանկի հաճախորդները սպառողական վարկը կարող են ստանալ նաև acba digital համակարգի միջոցով։ Վարկային պայմանագրի ստորագրումը և վարկի տրամադրումը ևս կարող է իրականացվել առանց բանկ այցելության՝ էլեկտրոնային եղանակով՝ 24/7 ռեժիմով։
«Այս արշավով ևս մեկ անգամ շեշտում ենք մեր պատրաստակամությունը լինել մեր հաճախորդների կողքին՝ հասկանալով, որ ֆինանսական միջոցները շատ կարևոր են, սակայն ամենակարևորը մարդկանց ձգտումն է. ունենալ նպատակներ, երազանքներ և հասնել այդ երազանքներին։ Սա ամենակարևորն է: Մնացած բոլոր դեպքերում Ակբա բանկը հաճախորդների կողքին է։ Որպես «հերոս» միշտ տեսել ենք մեր հաճախորդին, ով մտածել է, երազել է, արարել է։ Արշավի խորհրդանիշը չհանձնվող մարդու տեսակն է, որովհետև այսօր այդ տեսակի կարիքը շատ ունենք։ Ամեն մարդու հաջողությունն իր ձեռքերում է. պետք է կենտրոնանալ այն նպատակի վրա, որին ձգտում ես և ամեն ինչ անել այդ նպատակին հասնելու համար»,- նշում է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:
«Մեր արշավի առաքելությունը կայանում է նրանում, որ դո՛ւ ես քո հաջողության երաշխավորը, դու ինքդ պետք է պատասխանատվություն վերցնես քո բոլոր քայլերի ու նպատակների համար և համառորեն՝ մեծ ջանքեր գործադրելով հասնես քո նպատակին և լուծես քո առջև դրված բոլոր խնդիրները»,- նշում է բանկի Մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի ղեկավար Սոնա Պետրոսյանը:
«Մեր բանկի հաճախորդները և՛ acba digital-ով, և՛ բանկի մասնաճյուղերում կարող են ստանալ մինչև 10 միլիոն դրամ սպառողական վարկ, որի որոշումը կայացվում է անմիջապես՝ ավտոմատ համակարգերով: Վերջինս դարձել է ավելի խելացի և հաշվի է առնում հաճախորդների ամբողջ փորձառությունը, որ ունեցել են բանկում»,- նշում է բանկի Մանրածախ բիզնես պրոդուկտների պլանավորման և կառավարման բաժնի ղեկավար Էլիզա Հայրապետյանը:
Ակբա բանկն իր բոլոր գործընկերների կողքին է. միշտ պատրաստ է ներկայացնել լուծումներ, որոնք կարող են իրագործել երազանքներ»,- նշված է հաղորդագրությունում։
Մանրամասն՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Ակբա Լիզինգ. «WineWorks». հայկական գինեգործության նոր շունչը
- Ակբա Լիզինգ. Լիզինգային շուկայի առաջինն ու առաջատարը վերաբրենդավորվեց
- Ակբա Լիզինգ. ձեռքբերումների ճանապարհով
- «Երևանի գինու օրերը». հայկական գինին՝ Ակբա բանկի և Վիզայի հետ միասին
- Անցկացրե՛ք «Երևանի գինու օրեր»-ն Ակբա բանկի և Վիզայի հետ
- Ակբա բանկը վճարել է ավելի քան 3,3 միլիարդ ՀՀ դրամի շահութաբաժին
- Ակբա. Սուբսիդավորմամբ լիզինգ՝ սկսած փաստացի 0% տոկոսադրույքից
- Բանկային համակարգի առաջատար հարկատուն Ակբա բանկն է
- Ակբա բանկը կաջակցի «Երևանի Գինու Օրեր» փառատոնի կազմակերպմանը
- Ակբա Լիզինգ. Արագածոտնում հիմնվել են մրգերի գերինտենսիվ և ինտենսիվ այգիներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին