Էրդողանը հայտարարել է, թե Ադրբեջանից դեպի Եվրոպա գազի մատակարարումը կհասցնեն 32 մլրդ մ³
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ելույթի ժամանակ ասել է, որ Թուրքիան սկսել է աշխատել Ադրբեջանի հետ՝ ապահովելու Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը: Haber Turk-ի տարածածա լուրը ներկայացնում «Գազետա ռու»-ն։
Նա նշեց, որ աշխարհում աճում են մտավախությունները՝ կապված էներգետիկայի և պարենային անվտանգության հետ, իսկ գնաճը մարտահրավեր է նետում բոլորին։
Ձմռան նախաշեմին եվրոպացի առաջնորդների մտահոգության վերաբերյալ հարցին Էրդողանը պատասխանել է, որ Թուրքիան «նման խնդիր չունի»։
Նրա խոսքով՝ Թուրքիան «նախապատրաստական աշխատանք» է կատարել և 100%-ով լցրել է իր գազապահեստարանները, իսկ այժմ Ադրբեջանի հետ միասին սկսել է Անդրանատոլիական գազատարի (TANAP) թողունակությունը մինչև 32 մլրդ. մ³ հասցնելու աշխատանքները՝ Եվրոպայի էներգամատակարարման անվտանգությունն ապահովելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպայում մինչև 2023 թ-ի վերջ գազի պաշարների հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ
- Իրանը Ռուսաստանի օգնությամբ ընդլայնելու է 6 նավթի և 2 գազի հանքավայրերի արդյունահանումը
- Էրդողանը խոսել է Եվրոպա գազի մատակարարման սահմանափակման հետևանքների մասին
- Թուրքիան խնդրել է Ռուսաստանին գազի վճարումների մի մասը հետաձգել մինչև 2024 թվականը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա