Իրանն ընդլայնում է Նաթանզում ուրանի հարստացման հզորությունները. ՄԱԳԱՏԷ
Իրանը սկսել է օգտագործել փոփոխված IR-6 ցենտրիֆուգների երրորդ կասկադը Նաթանզի ստորգետնյա օբյեկտում ուրանի հարստացման համար: «ՌԻԱ նովոստի»-ն անդրադաձել է Reuters-ի տարածած լուրին, որը վկայակոչելէ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը։
ՄԱԳԱՏԷ-ն հավելում է, որ Իրանը գործակալությանը տեղեկացրել է արդեն ծրագրված 12-ին IR-2m ցենտրիֆուգների ևս երեք կասկադ ավելացնելու մտադրության մասին, որոնցից երկուսն արդեն սկսել են տեղադրվել:
Բացի այդ, օգոստոսի վերջից Իրանն ավարտել է IR-4 ցենտրիֆուգների ևս IR-2m կասկադի և IR-2m-ի վեց կասկադի տեղադրումը, հայտնել են կազմակերպությունում։
Լրատվամիջոցները, վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ին, օգոստոսի 31-ին հաղորդել են, որ Իրանը սկսել է ուրանի հարստացումը Նաթանզի ստորգետնյա օբյեկտում մոդիֆիկացված IR-6 ցենտրիֆուգների երեք կասկադներից արդեն երկրորդում: Մի քանի օր առաջ հաղորդվել էր IR-6 ցենտրիֆուգների երեք կասկադներից առաջինի օգտագործմամբ ստորգետնյա օբյեկտում հարստացման մեկնարկի մասին:
2015 թվականին Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը ստորագրեցին միջուկային համաձայնագիր՝ JCPOA, որը ներառում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ JCPOA-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։
Հարակից հրապարակումներ`
- Եվրաեռյակը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագրի զարգացումը դուրս է գալիս խաղաղ ատոմի շրջանակից
- Հռոմի պապ. Եվրոպայում հակամարտությունների պատճառով «միջուկային էսկալացիայի» վտանգ կա
- Պետքարտուղարությունը ոչ կառուցողական է համարում միջուկային համաձայնագրի վերաբերյալ Իրանի պատասխանը
- Թեհրանն հայտնում է, որ երաշխիքներ ստանալու դեպքում Իրանը պատրաստ է ընդունել միջուկային ծրագրի առաջարկները
- Իրանը չի միացնի միջուկային օբյեկտներում մոնիթորինգի ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները քանի դեռ ՀԳՀԾ-ն չի գործել
- Սալիվանի խոսքով՝ ԱՄՆ-ը դժգոհ է Իրանի հետ ՀԳՀԾ -ի շուրջ բանակցությունների արդյունքներից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները