Ռուսական պարբերականը թվարկել է 5 հետաքրքիր և անսպասելի փաստ Հայաստանի մասին
«Նրանք, ովքեր պատրաստվում են են մեկնել, կամ արդեն Հայաստանում են, անշուշտ անհրաժեշտություն կոնենան երկրի, նրա բնակիչների, մշակույթի և ավանդույթների մասին մի քանի անսպասելի փաստերի տեղեկանալ»,-գրում է ռուսական սպորտային հանրահայտ «Champion» պորտալը:
Հոդվածում ասվում է.
«Գրեթե ցանկացած ուտեստ լավաշով է մատուցվում:
Եթե ուզում եք Հայաստանում արագ «յուրային» դառնալ, մոռացեք «Ռժանի» և «Բորոդինոյի» մասին: Լավաշ՝ միայն լավաշ։ Բարակ առանց խմորիչ հացն այստեղ համարվում է բարեկեցության և բարգավաճման խորհրդանիշ, և, հետևաբար, այն մատուցվում է գրեթե ցանկացած ուտեստի հետ՝ կաթնաշոռից մինչև խաշ:
2014 թվականին հայկական լավաշը նույնիսկ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում, ինչը միայն հաստատել է նրա աներևակայելի բարձր գաստրոնոմիական և մշակութային արժեքը։
Քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրը
Հայաստանը համարվում է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրը, և հավատքին այստեղ հարգանքով ու ակնածանքով են վերաբերվում։ Թերևս հենց դա է թույլ տվել տարածքում պահպանել բազմաթիվ հնագույն տաճարներ և վանքեր։ Դրանցից են Էջմիածինը, որը հավակնում է լինել մոլորակի բոլոր քրիստոնեական եկեղեցիների պատմական առաջնեկը, և Գեղարդը՝ ժայռի մեջ փորագրված տաճարային համալիրը, որը ժամանակին իր սրահներում պահել է գեղարդը, որով խոցել են Հիսուս Քրիստոսին։
Վանքի ակուստիկ դահլիճում անպայման սպասեք «քարային սիմֆոնիայի»՝ կամերային երգչախմբի կատարած բազմաձայն աղոթքը հմայում է և մի քանի րոպեով խզում իրականության հետ բոլոր կապերը։
Կեղտոտ սպիտակեղենը խրճիթից մի հանեք
Հայերի հյուրընկալությունը չի վկայում նրանց բաց լինելու և անցյալի մասին խոսելու պատրաստակամության մասին։ Ինչպես ցանկացած պետություն, Հայաստանն էլ ապրեց պատմության մեջ սարսափելի ու վիճելի պահեր, որոնց արձագանքները դեռ լսվում են։ Հայոց ցեղասպանությունը, ղարաբաղյան հակամարտությունը, Արարատի տարածքային կարգավիճակը ամենահարմար թեմաները չեն հասարակական վայրում անհոգ քննարկման համար։ Դրանք բոլորը պահանջում են խորը ուսումնասիրություն և հետազոտություն։
Անշուշտ, ցանկացած ազգի «ցավալի կետերի» մասին խոսելը կարևոր և անհրաժեշտ է, բայց հաստատ ոչ մի բաժակ նռան գինու կամ հայկական լեգենդար կոնյակների մի երկու կադրից հետո։
Շախմատը դպրոցներում պարտադիր առարկա է
Եթե երկրները պայմանականորեն բաժանվեին «հումանիտարի» և «տեխնիկականի», ապա Հայաստանը վստահաբար կհայտնվեր վերջիններիս թվում։ Օրինակ՝ շախմատը դասավանդվում է հայկական դպրոցներում, այն էլ որպես պարտադիր առարկա, ոչ թե ընտրովի։ Իսկ թվաբանական խնդիրների առաջին ժողովածուն կազմվել է Հայաստանում՝ VI դարում մաթեմատիկոս Դավիթ Անհաղթի կողմից։ Բայց, քիչ բան չի տվել հումանիտար գիտություններին: ամենաառաջադեմ այբուբեններից է հայկականը վրացերենի և կորեերենի հետ հավասար:
Աշխարհի ամենահյուրընկալ երկրներից մեկը
Հայաստանում տեղի ունեցած պատմական դառը իրադարձությունների արդյունքում պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել. էթնիկ հայերի մեծամասնությունը բնակվում է երկրից դուրս, մինչդեռ պաշտոնական բնակչությունը 3,5 միլիոնից հազիվ է կազմում։ Միաժամանակ Հայաստանը մոնոէթնիկ է, և նրա քաղաքացիների 97%-ը հայեր են։ Սա ամենևին էլ երկիրն ոչ բարյացկամ չի դարձնում օտարերկրացիների նկատմամբ, ընդհակառակը, այն մշտապես դասվում է աշխարհի ամենահյուրասերների շարքին, ինչը բազմիցս հաստատվում է ճամփորդությունների ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
- Ներքին զբոսաշրջությունը 2021 թվականին 52.6%-ով աճել է
- Ընդլայնվում է ԱԻՆ-զբոսաշրջություն համագործակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում