Միշել Տեր-Զաքարյանը հեռացել է Ֆրանսիական «Բրեստի» գլխավոր մարզչի պաշտոնից
Միշել Տեր-Զաքարյանը հեռացել է Ֆրանսիական «Բրեստի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին գրում է Արմսպորտը։
Նրա հետ միասին ակումբը լքել են նրա օգնականներ Ֆրենկ Ռիսետտոն, Ալեքսանդր Գարիան և Դավիդ Բեկուրան։
«Բրեստը» զբաղեցնում է է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի վերջին տեղը՝ տասը խաղում տոնելով միայն մեկ հաղթանակ:
Նախորդ մրցաշրջանում Տեր-Զաքարյանի գլխավորությամբ «Բրեստը» Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցրեց 11-րդ տեղը։
Միշել Տեր-Զաքարյանը «Լորյենի» դեմ օրերս կայացած խաղից հետո մամուլի ասուլիսին ներկայացել էր հայկական եռագույնով կրծքանշանով։