Ուֆիցի պատկերասրահը Jean Paul Gaultier-ին մեղադրում է Բոտիչելիի նկարի պատկերն ապօրինի օգտագործելու մեջ
Ուֆիցի պատկերասրահը դատի է տվել Jean Paul Gaultier ապարանքանիշին Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» կտավի պատկերը նորաձևության տան պարկուճային հավաքածուում չարտոնված օգտագործման համար։
Artguinde.com-ի հաղորդմամբ, պատկերասրահը պահանջում է 100 000 եվրոյի վնասի փոխհատուցում:
Իտալական օրենքի համաձայն՝ պետական սեփականություն հանդիսացող արվեստի գործերի ցանկացած օգտագործում ապրանքների վաճառքի համար պահանջում է թույլտվություն և տուրիք վճարում: Ուֆիցիի տնօրենը հայտարարել է, որ ապրիլին նորաձևության տանն ուղարկված նամակով պահանջվում էր հագուստը հանել վաճառքից կամ վճարել, սակայն պահանջն անտեսվել է: