Ռուսաստանում Nissan գործարանը կդառնա պետական սեփականություն
Սանկտ Պետերբուրգում գործող «Nissan» գործարանը, ինչպես նաև Մոսկվայում գտնվող ընկերության վաճառքի և շուկայավարման կենտրոնը կվաճառվեն ռուսական NAMI ինստիտուտին (ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ենթակայությամբ)։ Այս մասին «Իզվեստիա.ռու»-ին հայտնել են արդյունաբերության և առևտրի նախարարությանից։
««Nissan Manufacturing Rus»-ն իր ակտիվները փոխանցում է պետությանը. այս գործարքը կարևոր է ոլորտի համար: Բանակցությունների արդյունքում հնարավոր եղավ հասնել այնպիսի ձևաչափի, որով ձեռնարկությունը կշարունակի գործել, բացի այդ, պահպանվում են հիմնական իրավասությունները, արտադրական ցիկլը և աշխատատեղերը։ Գործարանն ունի մոտ 2 հազար աշխատակից», - ասել է փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։
Նա պարզաբանել է, որ NAMI-ն հնարավորություն ունի ներգրավել այլ ընկերությունների որպես արտադրական գործընկերներ, ինչպես նաև ստեղծել համատեղ ձեռնարկություններ։
««Nissan»-ի մակնիշի ավտոմեքենաների վաճառքից հետո սպասարկումը կիրականացնի «ԱվտոՎԱԶ»-ը, ինչպես նաև կմատակարարի պահեստամասեր»,- հավելել է Մանտուրովը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա