Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են անցկացնում
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ գործողությունների ուժերի ներկայացուցիչները Վրաստանի Կախեթի շրջանում մասնակցում են «Կովկասյան արծիվ - 2022» զորավարժություններին։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երեքշաբթի հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում։
«Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ գործողությունների ուժերի զինծառայողները համատեղ զորավարժություններ են անցկացնում: Մուխրովանիում (Կախեթի շրջան) մայոր Գելա Չեդիայի անվան հատուկ նշանակության ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Կովկասյան արծիվ-2022» եռակողմ մարտավարական դաշտային վարժանքների բացման արարողությունը:»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՊՆ-ից հայտնել են, որ զորավարժությունների մասնակիցները փորձի փոխանակում կկատարեն հրազենի և բժշկական պատրաստության, բնակեցված տարածքում մարտական գործողությունների, ինչպես նաև հատուկ գործողությունների իրականացման ոլորտներում:
«Կովկասյան արծիվ» զորավարժություններն անցկացվում են ամեն տարի երեք երկրներում՝ ռոտացիոն սկզբունքով։ Անցյալ տարի դրանք Թուրքիայում էին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան