Քաղաքական 10:39 11/10/2022 Հայաստան

Տիգրան Ավինյանը վարչական ռեսուրս է օգտագործում․ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ծրագրերի ղեկավար

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական ռեսուրս է օգտագործում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով Երևանի փոխքաղաքապետ կարգված նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ակտիվությանը։

Աղբյուրը գրում է, որ Երևանի ավագանու հաջորդ ընտրություները կկայանան 2023 թվականի աշնանը, միչդեռ մայրաքաղաքի տարբեր համայքներով Ավինյանը արդեն իսկ շրջագայություններ է իրականացնում, որոնց ընթացքում նա հանդիպումներ է ունենում բնակիչների հետ, այցելում մանկապարտեզներ, խոստումներ է տալիս և փաստացիորեն, օգտագործելով փոխքաղաքապետի պաշտոնը, արդեն այսօրվանից քարոզարշավ է իրականացնում։

Հենց ինքն է հայտարարել, որ ինքը ՔՊ-ի՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն է, ինչից որոշ ժամանակ անց նշանակվեց փոխքաղաքապետ ու հիմա շատ ավելի ակտիվ Երևանի քաղաքապետարանը լուսաբանում է նրա գործունեությունը, քան՝ Երևանի գործող քաղաքապետինը։

«Տվյալ դեպքում, ես դա անվանում եմ վարչական ռեսուրսի օգտագործում։ Վարչական ռեսուրսի օգտագործումը աշխարհի բոլոր երկրներում է ընդունված և դա իշխող քաղաքական ուժի չգրված առավելությունն է՝ այդ թվում, ամենաժողովրդավար երկրներում։ Դա լավ բան է, թե վատ բան, մենք կարող ենք հասկանալ, եթե այլ ուժեր դա արած չլինեին կամ չանեին»,-ասել  Հոկտանյանը՝ հավելելով, թե պետք է դիտարկել, թե այդ ակտիվության հատկապես որ ասպեկտը կարող է ազդել ընտրությունների վրա։

Նրա փոխանցմամբ՝ Հայաստանում վարչական ռեսուրսի չարաշահումը հասկացվում է նեղ իմաստով, երբ այն իրականացվում է նախընտրական քարոզչության ժամանակ։ ֆորմալ առումով Ընտրական օրենսգրքով վարչական ռեսուրսի չարաշահման հետ գործ ունենք, երբ ԿԸՀ-ն հայտարարում է ընտրությունների մասին, ներկայացվում է համապատասխան ժամանակացույցը, իսկ տվյալ դեպքում, զուտ օրենսդրության տեսանկյունից գործ չունենք վարչական ռեսուրսի չարաշահման հետ։ Ըստ Հոկտանյանի, տվյալ դեպքում, ունենք վարչական ռեսուրսի օգտագործում, ինչը, նոր երևույթ չէ։

Վարուժան Հոկտանյանը օրենսդրական ռեսուրսի չարաշահում է համարում իշխող ուժի կողմից արդեն նախկին քայլական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի նախկին լրագրող Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահ նշանակվելը, ինչի վերաբերյալ ՀԿ-ների հայտարարությանը միացել էր նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը։

«Վարչական ռեսուրսի չարաշահումը ունի մի քանի տեսակ՝ ուժային ռեսուրսի չարաշահում, ընտրական օրենսդրական ռեսուրսի չարաշահում, ընթացակարգային չարաշահում, թե ինչպես են կիրարկվում օրենսդրական ու ենթաօրենսդրական որոշումները։ Վարչական ռեսուրսի չարաշահման տեսանկյունից շատ ավելի լուրջ հետևանքներ ունի հենց Վահագն Հովակիմյանի նշանակումը ԿԸՀ նախագահ, իսկ այն, ինչ Ավինյանն է հիմա անում, ես կորակեի որպես վարչական ռեսուրսի օգտագործում, որն ընդունված պրակտիկա է։ Չարաշահում կլիներ, եթե նա արդեն այսօրվանից Երևանում դպրոցների, պոլիկլինիկաների տնօրենների միջոցով և այլ ճանապարհներով, ընդ որում,ճնշումների միջոցով մոբիլիզացներ իր կողմնակիցներին»,-բացատրել է Հոկտանյանը՝ հավելելով, եթե նման փաստեր լինեն, նոր կարող ենք խոսել Ավինյանի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին։

«Հիմա նա փոխքաղաքապետ է և, որպես փոխքաղաքապետ, իրավունք ունի գնալ և հանդիպել բնակիչների հետ։ Դա, իհարկե, էթիկական տեսանկյունից, այնքան էլ ողջունելի չէ, բայց աշխարհում ընդունված ձև է, իսկ Վահագն Հովկանիմյանի նշանակումը վարչական ռեսուրսի չարաշահում է,որովհետև ԿԸՀ նախագահ դարձավ մի մարդ, որը մինչև վերջի րոպեն կուսակցական էր։ Վատը նրանում է, որ ամբողջ վատ տրադիցիաները, որոնք կային նախկինում, հիմա շարունակվում են և որևէ բան չի փոխվել, որովհետև, այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի ապրիլ, մայիսին, ենթադրվում էր, որ ամբողջութայմբ պետք է այդ պրակտիկաները վերցներ, բայց չի վերացվում»,-եզրափակել է նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}