Ֆրանսիացի պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից
«2020 թվականին ԵԽԽՎ անդամ երկու պետությունների՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմից, որի հետևանքով կողմերն ունեցան ավելի քան 6500 զոհ, երկու տարի անց այդ երկրների միջև կրկին խոսեցին զենքերը։ Կարծեք թե, Ադրբեջանը կրակ է բացել, ադրբեջանական զինված ուժերը մտել են հայկական տարածքններ։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը պնդում է, որ պատասխանել հայկական կողմի սադրանքին։ Այս բախումների հետևանքով առնվազն 286 մարդ է զոհվել»,-իր ելույթում ասեցել է ֆրանսիացի պատգամավոր Ժակ Լե Նեյը, որը «Լիբերալներ և դեմոկրատներ Եվրոպայի համար» ալյանսի ղեկավարն է։
Նա իր ու ալյանսի անունից դատապարտել է ուժի կիրառումը, որը բացարձակապես անընդունելի է ԵԽԽՎ անդամ երկրների միջև վեճերի լուծման համար։
«Մեկ ամիս առաջ տեղի ունեցած բախումներն ամենադաժանն են 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր, և դրանք առանձին միջադեպեր չեն։ Այս իրավիճակում, որը կարող է շատ արագ հանգեցնել նոր պատերազմի, անհրաժեշտ հիշել հետևյալ հիմնարար կետերը՝ Հայաստանի տարածքային ամոբղջականությւոնը պետք է հարգվի, Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից՝ 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն»,-ասել է ֆրանսիացի խորհրդարանականը։
Ավելին, որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ, պատերազմող կողմերը պետք է հարգեն ռազմագերիների իրավունքները և պարտավորվեն չկազմակերպել առևանգումներ։
Սակայն մամուլը հայտնում է՝ սոցցանցերում շրջանառվում են տեսանյութեր, որտեղ երեւում է, թե ինչպես են հայերին առեւանգում ու խոշտանգում ադրբեջանցի զինծառայողները։
«Ադրբեջանը պետք է հետաքննի այս միջադեպերը և մեղավորներին պատասխանատվության ենթարկի։ Ի վերջո, ես կոչ եմ անում երկու պետություններին արագորեն բանակցել խաղաղության համաձայնագրի շուրջ, որը պետք է հարգվի: Այդ նպատակով Եվրոպայի խորհուրդը պետք է ամբողջությամբ կատարի իր դերը՝ որպես քննարկման համաեվրոպական հարթակ և քաղաքական երկխոսության միջոցով նպաստի լարվածության մեղմացմանը և երկու պետությունների քաղաքացիների հիմնարար իրավունքների հարգմանը»,-ընդգծել է Ժակ Լե Նեյը։
Ամփոփելով խոսքը՝ ֆրանսիացի խորհրդարանականը նշել է, որ միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ այս տարածաշրջանում տիրող իրավիճակի նկատմամբ։
Եվրամիությունն ու ԱՄՆ-ը, ինչպես նաև Ռուսաստանն ու Թուրքիան պետք է միասին աշխատեն այս հակամարտությունը լուծելու համար:
«Սակայն այս հարցում միջազգային հանրությանը մոբիլիզացնելը հեշտ չի լինի՝ հաշվի առնելով Ուկրաինայի պատերազմը։ Իսկապես, դա իր ազդեցությունն ունի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի վրա։ Այսպիսով, Ռուսաստանն ավելի քան երբևէ մեկուսացված է միջազգային ասպարեզում, ինչը չի նպաստի քննարկումներին։ Ավելին, պարզ էլ չէ՝ Ռուսաստանին ձեռնտու է ավելի շատ ներգրավվել այս հակամարտությունում, երբ նա ներկայումս խրված է և դժվարության մեջ է Ուկրաինայի հետ բացված հակամարտության հետ:
Այս համատեքստում ես կարծում եմ, որ մեր գործողություններն առավել քան երբևէ անհրաժեշտ են՝ մեր կառավարություններին այս տարածաշրջանում խաղաղության օգտին գործելու անհրաժեշտության մասին իրազեկելու համար»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ-ում քննարկվել է «Ադրբեջանի ևՀայաստանի միջևտեղի ունեցող ռազմական գործողությունները, ներառյալ բնակավայրերի ևքաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները» հարցը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերին հարվածելը կքննարկեն ԵԽԽՎ-ում
- Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան