Բուհերի հեռակա ընդունելության քննությունների օրերը և քննական կենտրոնները
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հեռակա ուսուցման քննական կենտրոնների ցանկը:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, քննական կենտրոնները 16-ն են՝ 6-ը մարզերում, 10-ը՝ մայրաքաղաքում:
Երևան քաղաքի քննական կենտրոններն են՝
Թիվ 46 ավագ դպրոց,
Թիվ 57 հիմնական դպրոց,
Թիվ 118 ավագ դպրոց,
Թիվ 135 հիմնական դպրոց,
Թիվ 155 հիմնական դպրոց,
Թիվ 168 հիմնական դպրոց,
Թիվ 200 հիմնական դպրոց,
Թիվ 170 ավագ դպրոց,
Թիվ189 ավագ դպրոց,
Թիվ 190 ավագ դպրոց,
Գեղարքունիքում՝ Գավառի թիվ 5 ավագ դպրոց,
Շիրակում՝ Գյումրու թիվ 21 հիմնական դպրոց,
Լոռիում՝ թիվ 5 ավագ դպրոց,
Տավուշում՝ Իջևանի ավագ դպրոց,
Սյունիքում՝ Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց և Կապանի թիվ 6 հիմնական դպրոց:
Հաստատվել են նաև հեռակա ուսուցման ընդունելության քննությունների օրերն ըստ առարկաների.
21.10.2022 թ.- «Քիմիա», «Ռուսաց լեզու»,
22.10.2022 թ.- «Հայոց լեզու և հայ գրականություն»,
23.10.2022 թ.- «Մաթեմատիկա»,
25.10.2022 թ.- «Օտար լեզուներ»,
26.10.2022 թ.- «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,
27.10.2022 թ.- «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»։
Հեռակա ուսուցման ընդունելության քննություններն այս տարվանից կազմակերպում և անցկացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը:
Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների (կրթական ծրագրերի) վճարովի մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։
Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ:
Հեռակա ուսուցմաբ բուհ ընդունված դիմորդների ցուցակները հաստատվում են մինչև հոկտեմբերի 30-ը: