Ամերիկաբնակ վինագործ Գայբարյանի պատրաստած ջութակներով հանդես են գալիս աշխարհի հեղինակավոր երաժիշտներ
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանում էր ամերիկաբնակ վինագործ Անդրանիկ Գայբարյանը, ում պատրաստած ջութակներով հանդես են գալիս աշխարհի հեղինակավոր երաժիշտներ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից Panorama.am-ին հայտնեցին, որ լեգենդար ջութակահար Գիլ Շահամը «Արմենիա» փառատոնի շրջանակում ելույթ ունեցավ հենց Անդրանիկ Գայբարյանի 2017թ. ստեղծած ջութակով։
«Ես նրա մասին տեղեկացել էի Բոստոնի նվագախմբի երաժիշտներից, շատ ջութակահարներ այս կոլեկտիվում նվագում են նրա պատրաստած գործիքներով։ Անդրանիկ Գայբարյանի ջութակները կարծես երգում են հիասքանչ ձայնով։ Իրոք, կարելի է գլուխ խոնարհել Անդրանիկ Գայբարյանի առջև»,- ասում է Գիլ Շահամը՝ հատկապես ընդգծելով, որ ջութակագործն ինքը ջութակահար է, ինչը նրան ավելի է օգնում իր աշխատանքում։
Անդրանիկ Գայբարյանը մեծացել, կրթությունը ստացել է Ռուսաստանի Ռոստով քաղաքում, այնուհետև տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ մեծ ճանաչում է ձեռք բերել որպես վինագործ վարպետ։ Խոստովանում է, որ ջութակագործությամբ զբաղվելու հետաքրքրություն իր մոտ առաջացել է դեռևս 14-15 տարեկանից։ Փոքր էլեմենտներից սկսել, հետագայում անցել է ամբողջական ջութակի պատրաստման։ Առաջին ջութակը պատրաստել է կոնսերվատորիան ավարտելուց հետո։ Այսօր արդեն նրա հեղինակած գործիքներով նվագում են մեծ համբավ վայելող երաժիշտներ Զախար Բրոնը, Գիլ Շահամը, Կիմ Քաշքաշյանը, Վադիմ Ռեպինը, Ռոման Տոտենբերգը և այլք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան