Էրդողանը և Պուտինը կհանդիպեն վաղը՝ հոկտեմբերի 12-ին Աստանայում
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կարող է չորեքշաբթի օրը հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Աստանայում կայանալիք Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի (CICA) գագաթնաժողովի շրջանակներում: «ՌԻԱ նովոստի»-գրում է, որ այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյային:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ առաջիկա «երեք-չորս օրվա ընթացքում» Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպման ակնկալիք ունի։
«Չորեքշաբթի օրը Աստանայում՝ Ղազախստանի մայրաքաղաքում տարածաշրջանային գագաթնաժողովի շրջանակներում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ»,-հայտնում է գործակալությունը։
Այս շաբաթ Պուտինը կմեկնի Աստանա Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի (CICA) գագաթնաժողովին, ինչպես նաև կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ։