Իռլանդացի պատգամավոր. Տեղորոշվել է, որ դաժան տեսանյութերն արվել են Սև լճի տարածքում
Իռլանդացի պատգամավոր, զեկուցող Փոլ Գավան ԵԽԽՎ իր ելույթում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների սպանությանը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի տարածքներն օկուպացնել, ինչն անընդունելի է։
«Մտահոգիչ տեղեկություններ են ստացվել ադրբեջանական զինուժի կողմից հնարավոր ռազմական հանցագործությունների մասին, յոթ հայ զինվորների մահապատժի սարսափելի տեսանյութեր, ինչպես նաև կանացի մարմինների պղծում: Ես տեսել եմ այդ տեսանյութերը, և դրանք իսկապես սարսափելի են իրենց բովանդակությամբ, և դրանք կարող են լինել ռազմական հանցագործությունների ապացույցներ»,-նշել է նա։
Իռլանդացի պատգամավորն ասել է՝ Check News-ը, որը փաստերի ստուգման հավաստի կայք է, ուսումնասիրել է տեսանյութը և ոչինչ չի գտել, որը ցույց տա՝ այն կեղծ է:
Նրանք նաև պարզել են, որ տեսանյութն առաջին անգամ տարածվել է ադրբեջանական Թելեգրամի ալիքներով, և այն զգալի աշխատանք է կատարել՝ տեղորոշելով, որ տեսանյութն արվել է Սև լճի մերձակա լեռներում։
Այն նաև հաստատել է, ամենայն հավանականությամբ տեսանյութն արվել է կոնֆլիկիտի բռնկման ժամանակահատվածում։
Փոլ Գավան կարևոր է համարել այն, որ Ադրբեջանի կառավարությունը խոստացել է, եթե տեսագրության իսկությունն ապացուցվի, իրենք պատասխանատվության կենթարկեն այդ գործողությունների համար:
Հարակից հրապարակումներ`
- Շվեդ պատգամավորը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանությունների մասին. Ինձ հետապնդում են այս տեսարանները
- Ռուբինյան. Անհնար է Ադրբեջանի հետ խոսել խաղաղության մասին, մինչ նա կրակում է քեզ վրա
- ԵԽ գլխավոր քարտուղարը Բաքվից տեղեկատվություն է խնդրել հայ ռազմագերիների գնդակահարության մասին
- Ավստրիացի պատգամավորն ադրբեջանցի պաշտոնյաներին կոչ է արել զինաթափվել նաև մտքերում
- Ֆրանսիացի պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից