Այս չորս տարվա ընթացքում միայն երկու հոգու գործերն են լավ գնացել՝ Խաչատուր Սուքիասյանի և Աննա Հակոբյանի. Ադիբեկյան
«Աննա Հակոբյանի կոչին ոչ միայն հայ կանայք չեն միացել, այլև իր հակառակորդ կինը՝ Մեհրիբան Ալիևան»,-անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կնոջ հնչեցրեծ մեղադրանքներին՝ ասուլիսում հայտնեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը նախօրեին հայտարարել էր, թե իր խաղաղասիրական կոչերին ժամանակին չէին միացել հայ կանայք:
Ադիբեկյանը հիշեցրեց, որ Մեհրիբան Ալիևան միայնակ է գնացել Շուշի և այնտեղ թեյ խմել:
«Ճակատագրի հեգնանքով ես 2014 թվականի տարվա հայուհին եմ և իրավունք ունեմ արձագանքելու այդ տիկնոջ: Ի դեպ, այդ բարձր կոչումը ստացել եմ «Հայատյացությունն Ադրբեջանում» գիրքը Անժելա Էլիբեգովայի հետ համահեղինակելու համար»,-հայտնեց բանախոսը:
Ադիբեկյանը հիշեցրեց, որ Աննա Հակոբյանի նախաձեռնությունների որակի մասին խոսում է այդ ուղղությամբ կատարված առաջին քայլը, երբ ՀՀ քաղաքացիներին կոչ արեց ազատ բնակարանները բաժանել նրանց, ովքեր բնակարան չունեն, և այդ նախաձեռնությունն, ըստ Ադիբեկյանի, ձախողվեց կես ժամ անց:
«Հաջորդ նրա նախաձեռնությունն այն էր, որ նա շատ մեծամտորեն ասաց, թե այն մարդիկ, ում հետ նախորդ կյանքում մոտիկ է եղել կամ սուրճ է խմել, թող չմտածեն, որ կարող են պաշտոն ստանան, քանի որ իրենք ամեն ինչ ազնիվ են անելու: Դրանից հետո ողջ կառավարական ապարատը և ԱԺ-ն լցվեցին նրա բարեկամներով, ընկերներով, սուրճ խմողներով, աման լվացողներով, մազից ոջիլ հանողներով և բոլոր ոչ կոմպետենտ և անմակարդակ կոնտինգենտով»,-ասաց ադրբեջանագետը:
Ադիբեկյանը հիշեցրեց, որ Աննա Հակոբյանի հաջորդ նախաձեռնությամբ ելակ մատակարարվեց Տավուշի զորամասերից մեկին և հայկական բանակը հավերժ բարոյազրկվեց, իսկ այդ ելակն Հակոբյանի ընկերուհու ջերմոցներից ստացված և չվաճառված ելակն էր եղել, որը վաճառվեց բանակին:
Նա հիշեց նաև «Ժպիտների քաղաք» հիմնադրամում Հակոբյանի աշխատանքը, որտեղից նա շատ արագ հեռացել է:
Նկատելով, որ Աննա Հակոբյանը որոշ ժամանակ զբաղված էր 3-րդ բանակային կորպուսում կրակային պատրաստականություն անցնելով՝ Ադիբեկյանը շեշտեց, որ խաղաղություն քարոզողը չի պատրաստվում ռազմական գործողությունների:
«Մի կողմից ասում է՝ եկեք զենքը վերածենք զարդերի, մյուս կողմից նա, ի ցույց աշխարհի, գնում է զինվորների հետ խրամատներում Աստված գիտի ինչ է անում, անունն էլ դնում է մենք կրակել ենք սովորում: Դե, Էրատոյի խայտառակ պատմույթունն էլ բոլորս գիտենք:
Հիմա այս խայտառակ պարտությունը նա փորձում է մեր վրա ծախել, թե՝ ես ժամանակին ասում էի: Աղջի՛կ ջան, ժամանակին դու մեզ ուրիշ բան էիր ասում: Դու ժամանակին ասում էիր՝ եկեք չկռվենք, ինչ-որ պետք է տանք, և ամեն ինչ լավ կլինի, և այդ խոսքերի վրա քո ամուսինը սաբոտաժի է ենթարկել ողջ ռազմական գործողությունները: Օրը կգա և կձևավորվի իսկական, ճիշտ գործող քննիչ հանձնաժողով և քո ամուսնու և քո անձնական դերն այս խայտառակ պատմության մեջ կբացահատվի և դուք պատասխան եք տալու: Պետք չէ քեզ մարգարե ձևացնես, թե իբր դու ժամանակին ասում էիր:
Մարդիկ պատրաստակամ գնում էին իրենց ջուրն ու հողը պաշտպանելու: Դուք ընտանյոք հանդերձ ամեն ինչ արեցիք, որ այս դարդն ու վիշտը մտնի յուրաքանչյուր հայի տուն ու չփորձեք այդ ամեն ինչը ծախել մեր վրա, թե իբր այդ ամեն ինչն ասել Էիք, քանի որ ձեր ամբողջ գործունեությունն միտված էր մեր բանակը կազմաքանդելուն, հասարակությանը պառակտելուն, մեր անվտանգության գոտու թուլացմանը և հիմա մենք ձեր պատճառով արդեն 2 տարուց ավել է գտնվում ենք ռազմական իրավիճակում:
Այս չորս տարվա ընթացքում միայն երկու հոգու գործերն է լավ գնացել՝ Խաչատուր Սուքիասյանի, որը հասավ իր մուրազին՝ կորցրած կալվածքները հետ բերեց և դու, աղջիկ ջան, որ վերաջպես լողացար, սանրվեցիր և սկսեցիր նորմալ հագնվել: Այտեղ չենք խոսում ճաշակի մասին, որովհետև վերջերս, երբ քեզ հրավիրել էին հարսանիք, սպիտակ շորով չպետք է գնայիր, քանի որ միայն հարսն է այդ օրը սպիտակ հագնում: Վստահ եմ՝ այլ գույնի շորեր էլ ունեիր, որպեսզի ցույց տայիր, թե ինչպես ես մեր հաշվին դզել քո զգեստապահարանը»,-հայտարարեց Արմինե Ադիբեկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ 135-ին գումարում էն 95 ստանում են 207. Արմինե Ադիբեկյան
- Օգտատերերն արձագանքում են Աննա Հակոբյանի գրառմանը. «Մյուս standup ներկայացման սցենարն է»
- Հիմա նրանք նստում են ՀՀ մտնող ջրերի ակունքներին ու տաս տարի հետո դուք ջրի համար եք չոքելու թուրքի դեմը. Ադիբեկյան
- Աննա Հակոբյանն ամբողջ պետական կառավարման համակարգի վրա ազդեցություն ունի. Էդգար Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան