Պետքարտուղարություն. Բլինքենը հորդորել է Ալիևին շարունակել շոշափելի քայլեր ձեռնարկել խաղաղ գործընթացին աջակցելու համար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ ասվում է, որ Ալիևի հետ զրույցում Բլինքենը «երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռնարկվող դրական քայլերի համար՝ կայուն խաղաղության համաձայնագրերի հասնելու համար, ներառյալ վերջերս ԱԳ նախարարների և ղեկավարների միջև ուղիղ բանակցությունները»։
Փրայսի խոսքով, Բլինքենը ողջունել է հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիների ազատ արձակումը, նաև կոչ է արել նախագահ Ալիևին շարունակել սեղմ ժամկետում շոշափելի քայլեր ձեռնարկել՝ աջակցելու խաղաղ գործընթացին։
Պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը, «ներառյալ սահմանների հստակ սահմանազատման, տրանսպորտային կապերի, անհայտ կորածների որոնումների և նույնականացման, ձերբակալվածների վերադարձի և այլ հարցերում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին