«Հրապարակ». Փաշինյանից պահանջում են մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հավաքական Արևմուտքը Նիկոլ Փաշինյանից պահանջում է մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ըստ մեր աղբյուրի՝ հարցը քննարկվել է նաև հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, փակ դռների ետևում։ Կան տեղեկություններ, որ Ալիևն առաջարկել է պայմանագիրը ստորագրել նոյեմբերի 9-ին։
2 տարի առաջ նույն օրը կնքվեց պատերազմից հետո կապիտուլյացիոն հայտարարությունը, հիմա ուզում է կրկնել իր հաղթանակը։ Փաշինյանն ընդդիմացել է՝ ասելով, որ այդ օրը վատ խորհուրդ ունի հայ ժողովրդի համար, կարող են մարդիկ ենթադրել, թե խաղաղության պայմանագիրը ոչ թե նոր դռներ է բացելու մեր առաջ՝ ինչպես ինքն է փորձում համոզել, այլ լինելու է երկրորդ կապիտուլյացիան։
Դրանից բացի, Նիկոլ Փաշինյանն առաջ է քաշել ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրս գալու հարցը, ասելով՝ քանի դեռ զորքերը դուրս չեն եկել ՀՀ տարածքից, պայմանագիր չի կնքի։ Իսկ Ադրբեջանն էլ չի կորցրել Մեղրիով միջանցք ստանալու ախորժակը, և անգամ իշխանական շրջանակներում չեն բացառում նոր էսկալացիայի վտանգը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան