Երևանը և Բաքուն համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնարար կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Հիմնական կետերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որոնք հինգն էին: Դա ներառում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանազատումը և այլն: Մնում է դրանք իրականացնել»,-ասել է Չավուշօղլուն Tvnet հոռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Անկարայի՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից առանձին։
«Մենք բազմիցս խոսել ենք այս մասին»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Հեռուստահաղորդավարի հարցին, թե արդյոք սա Թուրքիայի «կարմիր գիծն է», Չավուշօղլուն դրական է պատասխանել:
Թուրքիայի արտգործնախարարը նաև հավելել է, որ Պրահայում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը դրական է եղել։ Միաժամանակ Չավուշօղլուն նշել է, որ պաշտոնական Երևանի վրա ճնշումներ կան ինչպես երկրի ներսից, այնպես էլ սփյուռքից։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է քննարկվել Պրահայում․ փաստաթուղթ է հրապարակվել
- Չավուշօղլուն Ֆրանսիայի թուրքական համայնքին կոչ է արել գործել հայկական սփյուռքի դեմ
- Չավուշօղլուն խոսել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացներից
- Չավուշօղլու. «Հայաստանը թող չթաքնվի պատրվակների հետևում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան