Եվրոպայում մինչև 2023 թ-ի վերջ գազի պաշարների հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ
Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը La Repubblica թերթին ասել է, որ Եվրամիության երկրները կարող են անցկացնել գալիք ձմեռն առանց մատակարարման մեծ խափանումների և էլեկտրաէներգիայի անջատումների՝ լիարժեք պահեստավորման շնորհիվ: Միաժամանակ, ըստ նրա, չեն բացառվում գազի պաշարների հետ կապված հնարավոր խնդիրները մինչև 2023 թվականի վերջ։
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, Բիրոլը նշել է, որ մինչև հաջորդ տարվա փետրվար պահեստարաններում պաշարները 90 տոկոսից կարող են նվազել մինչև 25-20 տոկոս։
Նրա խոսքով՝ 2022 թվականին պաշարների ավելացմանը նպաստել է նաև Ռուսաստանից դեռ եկող գազը։
Բիրոլը նաև ասել է, որ էլեկտրաէներգիայի գնի վերին շեմ սահմանելու որոշումը պահանջում է մեծ ուշադրություն գների դինամիկայի նկատմամբ։ Բիրոլը կարծում է, որ մի կողմից անհրաժեշտ է դրանք ցածր մակարդակի վրա պահել՝ սպառողներին և ընկերությանը պաշտպանելու համար, մյուս կողմից՝ դրանք չեն կարող չափազանց ցածր լինել, քանի որ ԵՄ-ն կդադարի միջազգային շուկաներում հեղուկ բնական գազի մրցունակ գնորդ լինել:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը խոսել է Եվրոպա գազի մատակարարման սահմանափակման հետևանքների մասին
- Շվեդիայում հայտնաբերվել է«Հյուսիսային հոսքերից» գազի չորրորդ արտահոսքը
- Գերմանիան զգուշացնում է էներգետիկ ճգնաժամի պատճառով երկրի ներքին անվտանգությանը սպառնացող վտանգի մասին
- Եվրոպայում գազի գինը կտրուկ թանկացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան