Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Իրանի մի քանի պաշտոնյաների և մեկ կազմակերպության նկատմամբ Լոնդոնի կամայական և անհիմն պատժամիջոցների մասին հայտարարությունից հետո, Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆը կանչվել է ԻԻՀ ԱԳՆ, գրում է ParsToday-ը։
Իրանում վերջին անկարգություններին միջամտության քաղաքականության շրջանակում, երկուշաբթի օրը Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցների ցանկում է ներառել Իրանի բարոյական անվտանգության ոստիկանության և անվտանգության ու քաղաքական ոլորտների մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների անունները:
Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լոնդոնի դեսպանին է փոխանցվել Թեհրանի խիստ բողոքն ընդդեմ Բրիտանիայի որոշման:
Մեծ Բրիտանիայի դեսպանը տեղեկացվել է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում հակազդել այս որոշմանը: Դեսպանը նշել է, որ այդ մասին անմիջապես կհայտնի Լոնդոնի կառավարությանը։
Վերջին երեք շաբաթվա ընթացքում Բրիտանիայի դեսպանն ԻԻՀ ԱԳՆ է կանչվում արդեն երրորդ անգամ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները